«Super զույգ». 200 դրամ/օր՝ նաև «Բարբառ» սակագնային պլանի բաժանորդների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Ալո մենք» և «ԵՍ» սակագնային պլանների բաժանորդները հնարավորություն ունեն «Super զույգ» ծառայությունից օգտվելու ավելի մատչելի տարբերակով՝ 1 օրվա ակտիվացման համար վճարելով 200 դրամ՝ նախկին 250 դրամի փոխարեն:

Ի դեպ, 1 ամբողջ օր անսահմանափակ ներցանցային զանգեր և ինտերնետ, ներառյալ օրական 100 ՄԲ գերարագ փաթեթ առաջարկող «Super զույգ» ծառայությունն այսուհետև հասանելի է նաև «Բարբառ» սակագնային պլանի բաժանորդներին:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում` https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage




Լրահոս