Լոս Անջելեսում հրդեհների պատճառով հարյուրավոր զբոսաշրջիկների են տարհանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Լոս Անջելեսի մերձակայքում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով տարհանվել են հազարավոր զբոսաշրջիկներ, որոնք հանգստայան օրերն անցկացնում Էին անտառային գոտում: Տեղում աշխատում են շուրջ 700 հրշեջներ, վեց ուղղաթիռ, 30 հրշեջ մեքենա եւ երկու բուլդոզեր: Աղետի վայրում տոնական օրը (սեպտեմբերի 3-ն ԱՄՆ-ում հանգստյան օր Է, քանի որ նշվում Է Աշխատանքի օրը) ավանդաբար գտնվում Է 10-12 հազար մարդ: Տեղական ԶԼՄ-ները հաղորդում են, որ հարկ Է եղել տարհանել 50 տեղացի բնակիչների եւ հազարավոր հանգստացողների:




Լրահոս