Հայկական ժամանակ. Լեվոն Տեր-Պետրոսյանը գումարային պահանջ չունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` 2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների առնչությամբ Մարդու իրավորների եվրոպական դատարան ներկայացված դիմումի մեջ` որպես փոխհատուցում գումարային պահանջ չկա: Այդ մասին “Հայկական ժամանակ” թերթի թղթակցին ասել է Եվրադատարանում ՀՀ առաջին նախագահի ներկայացուցիչ փաստաբան Վահե Գրիգորյանը:
“Ըստ փաստաբանի, ինքն առաջին նախագահին տեղեկացրել է, որ նման գործերով Եվրադատարանը սովորաբար բավարարում է բարոյական եւ նյութական վնասի փոխհատուցման պահանջները, սակայն, առաջին նախագահի միակ պահանջը եղել է այն, որպեսզի ճանաչվի Հայաստանի կողմից ստանձնած` Մարդու իրավունքների կոնվենցիայով ամրագրված իրավունքների խախտման փաստը: “Կոնվենցիոն իրավունքների խախտման ճանաչումն աոաջին նախագահի համար արդարացի եւ բավարար փոխհատուցում է”,- ասել է փաստաբանը: Նշված դիմումը ԵԴ է ներկայացվել 2008-ի օգոստոսին: Այս տարվա մայիսին սկսվել է դիմումի քննարկումը: Բացառված չէ, որ մինչեւ փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններն այս գործով վճիռը կհրապարակվի”,- գրում է “Հայկական ժամանակը”:




Լրահոս