Մեկ ամսում 100 հազար մարդ է փախել Սիրիայից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Միայն օգոստոս ամսին Սիրիայից փախել է ավելի քան 100 հազար մարդ, տեղեկացնում է ՄԱԿ-ի՝ փախստականների գործերով գործակալությունը։ Սա ամենամեծ ամսական ցուցանիշն է 2001-ի մարտից ի վեր, երբ սկսվել է հակամարտությունն ընդդիմադիրների ու կառավարական ուժերի միջեւ։
ՄԱԿ-ը եւ Սիրիայի Կարմիր խաչը միջոցներ են ձեռք առնում փախստականներին օգնելու համար։ Կազմակերպությունները ֆինանսական օգնություն են հատկացնում, բանակցություններ են վարում ընդունող երկրների հետ՝ նպաստներ տրամադրելու ու երեխաներին դպրոցներում տեղավորելու վերաբերյալ, աշխատում են նոր ճամբարներ ստեղծելու ուղղությամբ։
Հարեւան երկրներում ու սահմանների մոտ գրանցվել է կամ սպասում է գրանցման ավելի քան 235 հազար մարդ, նրանցից գրեթե 60 հազարը՝ Լիբանանում, ավելի քան 88 հազարը՝ Թուրքիայում։




Լրահոս