Աշտարակ-Վանաձոր ճանապարհին բեռնատարը շրջվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ ժամը 08.31-ին, Աշտարակ-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ուշի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած, անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից  հայտնում են, որ դեռևս չպարզված հանգամանքներում “ՍԿԱՆՅԱ” մակնիշի TDT 861 պետհամարանիշով բեռնատարը դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից շրջվել է, ինչի հետևանքով վարորդը՝ Վրաստանի քաղաքացի 1967թ. ծնված Էնգելիձե Էնգուջեն արգելափակվել է խցիկում: Ավտոկռունկի օգնությամբ բեռնատարը բարձրացվել է և վարորդին փրկարարները դուրս են բերել: Տուժածը հոսպիտալացվել է Երևանի “Արմենիա” ԲԿ:




Լրահոս