![](https://armlur.am/wp-content/uploads/2012/09/05//32056.jpg)
Ըստ շրջանառվող տեղեկությունների` “Տաշիր Գրուպը” ձեռք է բերում Երևանում “McDonalds” ռեստորանների ցանցի ստեղծման լիցենզիա: “Տաշիր Գրուպը” հերքում է այս տեղեկությունները: Ինչպես հաղորդում է “Տաշիր Գրուպի” մամուլի ծառայությունը, տվյալ պահին հոլդինգը զարգացնում է “Grand Food” հասրակական սննդի կետերի ցանցը, որի մեջ մտնում է նաև “Տաշիր Պիցցա” ռեստորանների ցանցը: Ցանցն այսօրվա դրությամբ արդեն իսկ ներառում է 68 սպասարկման կետեր Հայաստանում և Ռուսաստանում: Մամուլի ծառայության տվյալներով, մինչև 2012 թ ավարտը, կբացվեն ավելի քան 20 պիցերիաներ: