Ժողովուրդ. Եզրագծից այն կողմ սերիալի Սեվակ ծեծել է տաքսու վարորդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ օրեր առաջ Չարենցի փողոցում լուրջ միջադեպ է տեղի ունեցել: “Արմենիա” հեռուստաընկերությամբ ցուցադրվող “Եզրագծից այն կողմ” սերիալի դերասան Սարգիս Հակոբյանը, որը կերտում է ոստիկան Սեւակի կերպարը, հարբած վիճակում հայհոյել է եւ փորձել ծեծի ենթարկել մի տաքսու վարորդի: Փողոցում կանգնած քաղաքացիներն անմիջապես ճանաչել են դերասանին: Մեր տեղեկություններով՝ դերասանի հետ տաքսու մեջ է եղել եւս երեք մարդ` 1 տղա եւ 2 աղջիկ: Ներկաները փորձել են հանգստացնել Սարգիսին, սակայն նա բորբոքված շարունակել է աղմկել, հայհոյել տաքսու վարորդին` փորձելով ծեծի ենթարկել: Բարեբախտաբար, ընկերները թույլ չեն տվել: “Այնպիսի հարց եք տալիս մարդուն, որ քցում եք տուպիկի մեջ: Ասողը գլուխը պատին է տվել, նման բան չի եղել, իսկ ես ընդհանրապես չեմ խմում”,-“Ժողովուրդ”-ին պարզաբանեց դերասանը:




Լրահոս