ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչպես է կատարվում Հայրենական մեծ պատերազմի վետերանների` ավանդների փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց հաշվառումը: Եւ ինձ հետաքրքիր է`  արդյոք հաշվառման համար դիմելու ժամկետի սահմանափակում կա:

Մելիք Ավետիսյան, 74 տարեկան, թոշակառու


ՊԱՏԱՍԽԱՆ.
Ժամկետի սահմանափակում չկա: Փոխհատուցում uտանալու համար Հայրենական մեծ պատերազմի վետերանը հաշվառման նպատակով իր փաuտացի բնակության վայրի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին («Փարոս») անձամբ կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով ներկայացնում է սահմանված ձեւի դիմում եւ հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթեր:
Հայրենական մեծ պատերազմի վետերանի պահանջով սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը հաշվառումը կարող է իրականացնել վետերանի բնակության վայրում՝ կազմակերպելով տնային այցելություն (ներառում է այցելություն բուժման վայր):

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի
նախարարություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Փաստաթղթերը ներկայացնելը, իհարկե, դժվար չէ: Ավանդը ստանալն է անհույս, թեեւ խորհրդային Խնայբանկում կորած ավանդների շուրջ չմարող հետաքրքրությունը վկայում է, որ մարդիկ, այնուամենայնիվ, հույսը չեն կորցնում:




Լրահոս