ԱՆՏԵՂՅԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հրավիրված ԱԺ արտահերթ նիստին ՀՀԿ-ական Նահապետ Գեւորգյանը մի քանի վայրկյան նստեց, ապա դուրս եկավ դահլիճից ու անընդհատ խոսում էր հեռախոսով: Դատելով նրա բարձրաձայն զրույցից՝ ինչ-որ մեկն ազգընտիրից հետաքրքրվում էր, թե ինչի համար է հրավիրվել արտահերթ նիստը: Սակայն Գեւորգյանն այդպես էլ երկար ժամանակ չկարողացավ բացատրել: «Դե էն Գուրգենի համար էլի, Գուրգենի»,-բացատրում էր Նովոն: Լսափողի մյուսի կողմից երեւի գլխի ընկան, թե ինչի մասին է խոսքը, ու Գեւորգյանը ոգեւորված շունչ քաշեց՝ ասելով. «Հա՛, հա՛»:




Լրահոս