«Նաիրիտ»–ում պատրաստվում են վաճառքի դնել կաուչուկի արտադրության սարքավորումներ. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» օրաթերթը գրում է. «Մեր «Նաիրիտ» գործարանում պատրաստվում են վաճառքի դնել ոչ միայն քացախաթթվի արտադրության սարքավորումները, այլ նաև կաուչուկի արտադրության համար օգտագործվող սարքավորումներ: Այն դեպքում, երբ դրանք հետագայում, երբ գործարանը, ի վերջո, վերագործարկման փուլին հասնի, խիստ անհրաժեշտ են լինելու: Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, այժմ օգտվելով աշխատավարձի պարտքը մարելու պատրվակից, այդ սարքավորումները ևս պատրաստվում են վաճառել:

Հիշեցնենք, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը վստահեցնում էր, թե վաճառվելու են միայն հիմնական արտադրության համար ոչ պիտանի սարքավորումները: Այժմ, եթե կաուչուկի արտադրության համար նախատեսված սարքավորումները ևս վաճառեն, կնշանակի, որ «Նաիրիտի» վերագործարկման մասին խոստումները չեն իրականանալու»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս