
Շրի Լանկայի նախագահի եղբայրը՝ Մայտրիպալի Սիրիսենան մահացել է հիվանդանոցում կացնով հարձակումից հետո. հայտնել են տեղի հիվանդանոցում:
Միջադեպը գրանցվել է հինգշաբթի օրը Պոլոննարուվա քաղաքում՝ Կոլոմբո մայրաքաղաքից հյուսիս-արևելք:
Պրիյանտխի Սիրիսենան՝ նախագահի կրտսեր եղբայրը, գործարար ու երեք երեխաների հայրը, մահացել է գլխի լուրջ վնասվածքներից, որոնք ստացել է ընկերոջ հետ վիճաբանության հետևանքով. հայտնել են իշխանությունները:
Ինչպես փոխանցում են տեղի ԶԼՄ-ները, տղամարդը ձերբակալված է: Անձամբ նախագահը պետական այցով գտնվում է Չինաստանում: