Մելիք Մանուկյանի՝ (Շշերի Մելո) Աբովյանում գտնվող շշերի գործարանը դադարել է գործել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանի՝ (Շշերի Մելո) Աբովյան քաղաքում գտնվող շշերի գործարանը որոշ ժամանակով դադարել է գործել: Ըստ մեր տեղեկությունների՝ պատգամավորին պատկանող ընկերությունը տեխնիկական խնդիրներ ունի, ինչի համար էլ Մանուկյանը որոշել է որոշ ժամանակով «կանգնեցնել» գործարանը:

Դադարի ընթացքում գործարանը պետք է վերազինվի եւ նորից վերսկսի աշխատել: Աբովյանցիներից շատերը մեզ հետ զրույցում ասում էին, որ գործարանի աշխատակիցներին արդեն իսկ տեղեկացրել են, որ աշխատանքի չգնան, բայց չեն հստակեցրել, թե մինչեւ երբ է գործարանը «փակված» մնալու: Հիշեցնենք, որ այդ գործարանի բաժնետոմսերի 50 տոկոսը պատկանում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանին, իսկ մյուս 50 տոկոսը` ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խնամի, ԲՀԿ խմբակցության անդամ, պատգամավոր Մուրադ Գուլոյանին: Երեկ «Ժողովուրդ»-ը խնդրի առնչությամբ փորձել է պատգամավորներից մեկնաբանություն ստանալ, բայց ապարդյուն»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս