Քիմ Քարդաշյանի պես ուշադրության արժանանալու մասին երազողները հիմա շատ նեղված են. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Վաղուց ստուգված ճշմարտություն է, երբ մարդը չափից դուրս բացասական հուզական մեկնաբանություն է տալիս այս կամ այն երևույթին, ուրեմն կա՛մ այս, կա՛մ էլ այլ հարցով կյանքը նրան «վիրավորել է», և նա կարիք ունի այդ զգացմունքները ձևակերպելու չարախոսության տեսքով: Անփորձ մարդիկ այդ չարախոսներին փորձում են ինչ-որ բան հասկացնել, վիճել, հակադրվել: Ավելի փորձառուները զսպում են իրենց ու լռում: Բայց առավել իմաստունները կարեկցում են նրանց՝ ով գիտի, թե ի՞նչ է կատարվում նրանց հոգում, ի՞նչ ձախողումներ են նրանք ապրել կյանքում:

Վերցնենք դիցուք Քիմ Քարդաշյանի վրա հարձակվողներին: Հասկանալի է, որ նա ո՛չ Սոկրատն է, ո՛չ էլ Պլատոնը, նա համաշխարհային շոու-բիզնեսի ամենահայտնի դեմքերից մեկն է՝ նրա շնորհիվ համաշխարհային լրատվամիջոցները 3-4 օր խոսում էին Հայաստանի մասին, իսկ նրա և ամուսնու հետ շփված մեր երիտասարդները հաղորդակից դարձան այդ մեծ աշխարհին: Ինձ թվում է՝ երևույթը դրական էր, չնայած պարզ է, որ այդ այցը չի փոխի հայ ժողովրդի պատմության ընթացքը: Բայց պարզ է նաև, որ այն մարդիկ, որոնք ամբողջ կյանքը երազել են նման ուշադրության մասին, բայց չեն ստացել, հիմա նեղված են: Հասկանանք նրանց և չփորձենք վիճել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս