
54-ամյա չինացին ոչ մի կերպ չի կարողանում բաժանվել մահացած որդու դիակից, այդ իսկ պատճառով արդեն 6 տարի շարունակ պահում է նրա դին իր տան մեջ`սառնարանում: Նա նույնիսկ գնել է հատուկ գեներատոր, որպեսզի հոսանքազրկման հետևանքով չխաթարվի սառնարանի աշխատանքը: Չինացու խոսքով՝ այդպես նա իրեն առավել մոտ է զգում որդուն և տպավորություն է ստեղծվում, թե նա լսում է իրենց: