Beeline-ը և ռադիո «Ավրորա»-ն անցկացնում են  «Մեր հաղթանակների պատմությունները» խորագրով մրցույթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

28 ապրիլի, 2015 թ., Երևան. Beeline-ը ռադիո «Ավրորա» 100.7 FM-ի հետ համատեղ  հայտարարում է «Մեր հաղթանակների պատմությունները» խորագրով մրցույթի անցկացման մասին, որը նվիրվում է Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին և Շուշիի ազատագրման 23-ամյակին:

Մրցույթի հաղթողները որպես մրցանակ Beeline-ի կողմից կստանան Beeline Smart սմարթֆոններ, ինչպես նաև հնարավորություն կունենան մայիսի 9-ին ռադիո «Ավրորա»-ի ուղիղ եթերում ներկայացնելու իրենց պատմությունը:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել Հայրենական Մեծ պատերազմի կամ Արցախյան ազատամարտի տարիներին տեղի ունեցած պատմություն` կապված հարազատ կամ ծանոթ մարդկանց հետ: Պատմություններն անհրաժեշտ է ուղարկել մինչև մայիսի 7-ը ներառյալ հետևյալ հասցեներով. Երևան, Ահարոնյան 2, [email protected] էլեկտրոնային հասցեին` «Մեր հաղթանակների պատմությունները» նշումով կամ Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին հաղորդագրության միջոցով: Մրցույթում կհաղթեն երեք մասնակից, ում պատմությունները կընտրվեն հանձնաժողովի կողմից:

«Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակը և Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի պատմության երկու փառահեղ էջերից են: Այս հաղթանակներն իրականություն չէին դառնա առանց այն հերոսության, մեծ և փոքր սխրանքների, որոնց վերաբերյալ պատմություններ կան պատերազմի մասնակիցներից յուրաքանչյուրի ընտանիքում: Վստահ եմ, որ «Մեր հաղթանակների պատմությունները» մրցույթի շնորհիվ այս երկու հաղթանակները կներկայացվեն նոր լույսի ներքո` հասարակությանը և հատկապես երիտասարդ սերնդին հնարավորություն տալով վերստին գիտակցել ու գնահատել հաղթանակի և խաղաղության արժեքը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Ռադիո «Ավրորա»-ի համար մեծ պատիվ է ուղիղ եթեր հրավիրել  «Մեր հաղթանակների պատմությունները» մրցույթի բոլոր հաղթողներին: Մայիսի 9-ին «Ավրորա»-ի եթերը ինչպես FM, այնպես էլ www.radioaurora.am կայքում առցանց հեռարձակումով, ամբողջությամբ նվիրված կլինեն երկու մեծ հաղթանակներին, մեր հայրերի և պապերի` պատերազմի տարիներին տեղի ունեցած պատմություններին, որոնք կներկայացվեն ձեր, ձեր հարազատների, հնարավոր է նաև իրենց` հերոսների շուրթերով: Դրանք այն պատմություններն են, որոնցով հյուսված են մեր հաղթանակները», – նշեց «Ավրորա» ռադիոկայանի տնօրենի տեղակալ Ռուզաննա Շահինյանը:

Նշենք, որ մրցույթի հաղթողների պատմությունները կհրապարակվեն www.beeline.am պաշտոնական կայքում:

«Մեր հաղթանակների պատմությունները» մրցույթի պայմաններին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` https://docs.google.com/document/d/1qyIFShaF64S-ZTidQF2eAsG25LjIJlz-mvhpQkJKisw/pub




Լրահոս