Երկրպագուները Ռամոսին տեսնում են հենակետային կիսապաշտպանի դիրքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանական «AS» պարբերականը հարցում է կատարել՝ պարզելու երկրպագուների կարծիքը Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսի դիրքի վերաբերյալ:

Հարցման արդյունքներով հայտնի է դարձել, որ երկրպագուների 62 տոկոսն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստին տեսնում է հենակետային կիսապաշտպանի դիրքում։ Նշենք, որ Ռամոսը մի քանի անգամ խաղացել է այդ դիրքում, իսկ վերջին անգամ դա տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ պատասխան խաղում։




Լրահոս