Մենի Պակյաոյին կարող են դատի տալ կամ որակազրկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նևադա նահանգի Ատլետիկ հանձնաժողովը կարող է պատժել ֆիլիպինցի Մենի Պակյաոյին` Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի հետ մենամարտի նախաշեմին ստացած ուսի վնասվածքը թաքցնելու համար: Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Պակյաոն միավորների քանակով պարտվել էր այս մենամարտը:

Ինչպես հանձնաժողովի նախագահ Ֆրանսիսկո Ագիլարան հայտնել է Fox Sports-ին, նրանք պատրաստվում են պարզել, թե ինչ պատճառով է Պակյաոն ռինգ դուրս գալուց մեկ օր առաջ «ոչ» ասել վնասվածքի մասին հարցին: Աղբյուրի խոսքերով՝  նման սխալի համար բռնցքամարտիկը կարող է ինչպես տուգանվել, այնպես էլ որակազրկվել:

Հավելենք, որ ուսի վնասվածքի մասին արդեն մենամարտից հետո հայտարարել են ինչպես անձամբ Պակյաոն, այնպես էլ նրա մարզիչ Ֆրեդդի Ռոուչը:




Լրահոս