Beeline-ն անցկացնում է #70հազարշնորհակալություն գլոբալ թվային ակցիան Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը Հայաստանում միանում է #70հազարշնորհակալություն գլոբալ թվային ակցիային`նվիրված Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին:

Ակցիայի շրջանակում գործարկվել է spasibo.beeline.am հատուկ կայքը, որտեղ բոլոր ցանկացողները կարող են հայտնել «Շնորհակալություն»` սեղմելով համապատասխան կոճակը, նաև կիսվել իրենց շնորհակալական խոսքերով սոցիալական ցանցերում #70հազարշնորհակալություն հեշթեգով:

«Ուրախ ենք, որ թվային տեխնոլոգիաների օգնությամբ կկարողանանք բոլոր ցանկացողներին հնարավորություն ընձեռել իրենց շնորհակալական խոսքը հայտնելու այն մարդկանց, ում շնորհիվ մեր մեծ Հաղթանակն իրականություն դարձավ: Վստահ եմ, որ #70հազարշնորհակալություն թվային ակցիան Հաղթանակի 70-ամյակի տոնակատարությունների ընթացքում կներգրավի հասարակության լայն խմբերի, և հատկապես երիտասարությանը` միաժամանակ դառնալով հաճելի նվեր մեր վետերանների համար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

spasibo.beeline.am կայքում տեղադրված է ինտերակտիվ հաշվիչ, որը ցույց է տալիս ակցիային միացած և «Շնորհակալություն» հայտնած մարդկանց թիվը: Մինչև մայիսի 10-ը հաշվիչն իրական ժամանակում լազերային արտացոլման միջոցով կցուցադրվի Մոսկվայում Beeline-ի Գլխամասային գրասենյակի շենքի պատին, և բոլոր ցանկացողները կկարողանան հետևել վետերաններին շնորհակալություն հայտնած մարդկանց աճող թվին։

Նշենք, որ Beeline-ը նաև անցկացնում է «Մեր հաղթանակների պատմությունները» խորագրով մրցույթ` նվիրված Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին և Շուշիի ազատագրման 23-ամյակին: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել Հայրենական Մեծ պատերազմի կամ Արցախյան ազատամարտի տարիներին տեղի ունեցած պատմություն` կապված հարազատ կամ ծանոթ մարդկանց հետ: «Մեր հաղթանակների պատմությունները» մրցույթի պայմաններին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` https://docs.google.com/document/d/1qyIFShaF64S-ZTidQF2eAsG25LjIJlz-mvhpQkJKisw/pub




Լրահոս