«ՌԱՖ»-ի շարժիչի վրա հայտնաբերվել է թմրամիջոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 5-ին, ժամը 18.45-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները Լուսառատ գյուղից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1970 թ. ծնված Ստեփան Չ.-ին` իր վարած «ՌԱՖ- 2203» մակնիշի ավտոմեքենայով:

Ավտոմեքենայի սրահի զննությամբ՝ շարժիչի ծածկոցի վրայից հայտնաբերվել է թղթե փաթեթ, որի մեջ առկա էր կանեփի յուրահատուկ հոտով չորացված-մանրացված կանաչ զանգված:

Ստեփան Չ.-ն հայտարարել է, որ թմրամիջոցն իր օգտագործման համար է: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս