ԲՀԿ-ն սեփական լրատվամիջո՞ց կհիմնի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը մտադիր է իր սեփական լրատվամիջոցը հիմնել: Ըստ տեղեկությունների՝ այն լինելու է լրատվական օնլայն կայք եւ լուսաբանելու է առօրյա կյանքը՝ ԲՀԿ քարոզչության ֆոնին:

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է այս լուրը ճշտել Նաիրա Զոհրաբյանից, որը հայտարարեց, թե տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: «Ես ընդհանրապես կուսակցական լրատվամիջոցների արդյունավետությունը միշտ էլ համարել եմ զրոյական ու հիմա էլ եմ այդ կարծիքին: Հայաստանը շատ փոքր երկիր է, եւ որեւէ բան թաքուն անել հնարավոր չէ: Ուստի ես գտնում եմ, որ ամենաճիշտ ու ամենաօպտիմալ տարբերակը ազատ, արդար աշխատել բոլոր լրատվամիջոցների հետ, բոլոր այն լրատվամիջոցների հետ, որոնք պահպանում են պրոֆեսիոնալիզմի կանոնները: Դա շատ ավելի արդյունավետ է, քան ունենալ սեփական լրատվամիջոցը, որովհետեւ 3 րոպե հետո ՀՀ-ում չի լինի մեկը, որը չի իմանա, թե տվյալ լրատվամիջոցի հետեւում ով է կանգնած»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս