Կարեն Անդրեասյանը ՀԽ անդամների հարցով ողջամիտ պատասխանների է սպասում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանից  այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե վերջինս ինչ վերաբերմունք ունի «Եկամտահարկի մասին» օրենքի փոփոխությունների մասին, որով արտագնա աշխատանքի մեկնող և օտար երկրներում գործունեություն ծավալող մարդիկ պետք է Հայաստանում հարկ վճարեն:  Նա նշեց, որ դեռևս չի հասցրել ծանոթանալ, քանի որ նախագիծը հրատապ է ներկայացվել։

Սակայն Կարեն Անդրեասյանը ասաց, որ  փոքր-ինչ չափազանցված են  այն անհանգստությունները, թե խրախուսվում է արտագաղթը:

«Բայց ես չէի ցանկանա վերջնական կարծիք հայտնել, քանի որ այս պահին մեր համապատասխան վարչությունում ուսումնասիրվում է օրենքը, և մենք կտանք համապատասխան գնահատական»,-նշեց նա:

Անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարանի» անդամների գործին` նա հույս հայտնեց, թե քննության ավարտին կներկայացնեն ձերբակալման ամբողջ հիմքերը:

«Ի տարբերություն Human Rights-ի, ես ունեմ սահմանափակումներ ընթացիկ գործով կարծիք հայտնելու, միայն կարող եմ ողջունել, որ միջազգային և տեղական իրավապաշտպան կառույցները անում են այն աշխատանքը, որում մենք սահմանափակված ենք օրենքով և չենք կարող անել: Միևնույն ժամանակ ակնկալում եմ, որ հանրությանն ու բոլորիս կտրվեն ողջամիտ պատասխաններ, թե ինչ էին հայտնաբերվել, ինչ տեղի ունեցավ այդ գործով, և որքանով էին հիմնավոր այն մեղադրանքները, որ հնչեցին այդ գործով տվյալ անձանց հետ կապված»-եզրափակեց  նա:




Լրահոս