Գալուստ Սահակյանը դեռ փորձում է արդարացնել Սուրիկ Խաչատրյանի որդուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ չի կարծում, թե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին մեկուսացնելու կարիք կա:

Նա նշեց, որ երբ որոշակի տեղեկատվություն կունենա հնարավոր շրջանակներից, նաև բնութագրեր կունենա այդ առումով, այդ ժամանակ էլ կարծիք կհայտնի: Հարցին, թե ե՞րբ են դադարելու անընդհատ ներել Սուրիկ Խաչատրյանին, Գ.Սահակյանը պատասխանեց. «Ներելը վատ բան չէ, բայց ես չեմ կարծում, որ որևէ հանցագործի հնարավոր է իրավաբանորեն ներել»:

Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Գորիս քաղաքի «Սըդղի գյոլ» կոչվող տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել և մասնակիցների թվում նշվում է նաև Սյունիքի մարզպետի որդու` Տիգրան Խաչատրյանի անունը: Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ Տիգրան Խաչատրյանը կանչվել է հարցաքննության:




Լրահոս