Խոշոր գործարարներին սպասվում է Աշոտ Աղաբաբյանի ճակատագիրը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում ՀՀ-ում լուրջ իրադարձություններ են սպասվում խոշոր գործարարների շուրջ: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանին այդպես էլ չի հաջողվել ԱՄՆ-ում ապրող հայ համայնքի ներկայացուցիչներին համոզել ՀՀ-ի տնտեսության զարգացման համար անհրաժեշտ քանակի գումարներ ներդնել, ինչի համար ՀՀ-ի պետական բյուջեն լցնելու միակ տարբերակը մնում է հայ գործարարներից գումարներ «պոկելու» տարբերակը:

Ուստի առաջիկայում հայաստանյան օլիգարխներին պատկանող օբյեկտներում ստուգումներ են իրականացվելու, որոնք ավարտվելու են խոշոր տուգանքներով, ինչպես դա եղավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի՝ Բուռնաշի դեպքում: Հիշեցնենք, որ դեռեւս մարտին ՀՀ ֆինանսների նախարարությունը ստուգեց Ա. Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառի գործունեությունը եւ 60 մլն դրամի չափով տուգանեց: Առաջիկայում առավել խոշոր տուգանքների կենթարկվեն ՀՀԿ-ական մի շարք գործարարներ եւս, որպեսզի ՀՀ պետական բյուջեն փող «լցվի»: Ինչպես ասում են՝ համակարգը խժռելու է իր զավակներին»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս