ԲՀԿ-ի նորակառույց գրասենյակը «կանյաչնիից» հետո անտուն-դռնեդուռ թափառումներին վերջ կտա. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գրասենյակը, որը վերանորոգում է ԲՀԿ-ն՝ ՀՅԴ-ի եւ ՍԴՀԿ-ի հարեւանությամբ, եվրոռեմոնտի վերջին ճիչով ու շատ արագ, նպատակ ունի «կանյաչնիից» հետո իր անտուն-դռնեդուռ թափառումներին վերջ տալու: «Ամբողջն ավերված էր, կուկլա գործ ենք արել»,- ասաց գործի «պատասխանատուներից» մեկը: Ո՞վ է փողը տվել, ո՞վ է գանձանակը տնօրինում: Գործին հետեւում են եւ Վարդան Վարդանյանը, եւ Աբրահամ Մանուկյանը:

Բա Հովիկ Աբրահամյա՞նը: «Մեր ուժերը հերիքում են մեր գրասենյակը վերանորոգելու համար եւ ոչ միայն»: Իսկ ե՞րբ եք «շահագործման» հանձնելու, ե՞րբ եք տեղափոխվելու: «Մայիսի 25-26-ին»: Դաշնակցականների հետ հարեւանություն անելո՞ւ եք` «կոֆե, շաքար» ուզեք: «Չէ, տախտակ ու բանան ենք ուզելու, տախտակի ու բանանի բիզնեսն  իրենցն է»: Իսկ ՍԴՀԿ-ի հե՞տ: «Չէ, չենք անելու, չենք ճանաչում իրենց»: Պահո՜. դուք հո ԵԱՀԿ-ն ու ՄԱԿ-ը չե՞ք, որ 128-ամյա կուսակցությանը «չեք ճանաչում», թե՞ որ ՍԴՀԿ-ի կուսղեկավար, երիտասարդ Նարեկ Գալստյանը  Տիգրան Սարգսյանի կադրն է, դրա համար չեք ճանաչում: «Ոնց կուզեք` մեկնաբանեք»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս