Կառավարության աշխատակիցները դժգոհում են վերջերս տեղադրված վերելակներից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեեւ մայրաքաղաք Երեւանի վերելակների հիմնական մասը վաղուց ապրել է իր դարը, այնուամենայնիվ, դրանք հին սարքավորումներով շարունակում են աշխատել մինչ օրս՝ նույնիսկ որոշ դեպքերում առանց համապատասխան թույլտվության: «Ժողովուրդ» օրաթերթը չի դադարում այս մասին դժգոհություններ ստանալ քաղաքացիներից: Այս անգամ էլ ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքում տեղակայված նախարարությունների աշխատակիցներն են դժգոհում վերջերս տեղադրված նոր վերելակներից:

Բանն այն է, որ 3 նոր վերելակներից մեկը հաճախ չի աշխատում, իսկ երկու աշխատող վերելակներով ամեն անգամ բարձրանալիս եւ իջնելիս աշխատակիցները ձայներ են լսում, երբեմն էլ արգելակվում է: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ին ՀՀ Կառավարությունից փոխանցեցին, որ 3-րդ մասնաշենքի 3 վերելակներն էլ նախորդ տարվա վերջին են տեղադրվել, եւ որեւէ խնդիր չկա: Սակայն նախարարությունների աշխատակիցները հակառակն են պնդում: Իսկ թե որքան գումար է ծախսվել 3 նոր վերելակ տեղադրելու համար, Կառավարությունից հրաժարվեցին հայտնել՝ պահանջելով հարցը գրավոր ուղարկել»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս