«Քաղաքական ուժերը, մեկը մյուսին վարկաբեկելով, դիվիդենտներ են հավաքում». ու՞մ նկատի ունի Նաիրա Զոհրաբյանը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ Հաղթանակի զբոսայգում էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ, ինչպես նաև կուսակցության ներկայացուցիչներ: Զբոսայգում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը նախ շնորհավորեց հաղթանակի կապակցությամբ, այնուհետև ասաց, որ այսօր չի ցանկանում շատ խոսել Հայաստանի խնդիրների մասին:

Զոհրաբյանը միայն նշեց, որ մենք մեր երկրում պետք է կարողանանք քաղաքական թշնամանքի մթնոլորտը վերացնել: «Սա լրջագույն վտանգ է Հայաստանի նման երկրի համար, երբ քաղաքական ուժը ոչ թե համագործակցում է, այլ մեկը մյուսի վարկանիշը գցելով, վնասելով, փորձում են քաղաքական դիվիդենտներ հավաքել: Ի վերջո յուրաքանչյուր քաղաքական ուժի գնահատական տալիս է ժողովուրդը»,- ասաց Զոհրաբյանը:

Հարցին, ում նկատի ունի, Զոհրաբյանը պատասխանեց` բոլոր այն ուժերին, որոնք մամուլում պատվիրված նյութերով վարկաբեկում են մեկը մյուսին: «Դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է»,- հավելելով ԲՀԿ նախագահը:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս