Մարտի դաշտում երբևէ չեմ տեսել Մանվել Գրիգորյանին. Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժորա Ֆարյանը նշեց, որ Շուշիի ազատագրական պայքարում մեծ դերակատարում է ունեցել Ժիրայր Սէֆիլյանը:

«Ես հիմա ինչ էլ ասեմ` օբյեկտիվ չի լինի, քանի որ Ժիրայր Սէֆիլյանի ամեն արած իմ համար ճիշտ է»,- ասաց ազատամարտիկը և հավելեց, որ ինքը Սէֆլյանի քաղաքական գործունեությունը նորմալ է գնահատում:

Armlur.am-ի դիտարկմանը, թե տարբեր մարդիկ կասկածի տակ են դնում Ժիրայր Սէֆիլյանի դերակատարումը ազատագրական պայքարին, Ֆարյանը պատասխանեց. «Ինչքան նախագահ է փոխվում, ըստ այդմ Շուշիի ազատագրական պայքարի նկարագրությունն է փոխվում, հրաման տվողներն են փոխվում: Բայց անկախ նրանից թե ինչ իշխանություն է, մենք հաղթելու ենք»:

Խոսելով գեներալ Մանվել Գրիգորյանի և ազատագրական պայքարում նրա դերակատարության մասին, Ֆարյանն ասաց՝ ինքը մարտի դաշտում երբևէ չի տեսել Մանվել Գրիգորյանին: «Ես Մանվել Գրիգորյանին ճանաչում եմ այնպես, ինչպես Հայաստանի մնացած բնակիչները»,- ընդգծեց Շուշիի առանձին գումարտակի հրամանատար Ժորա Ֆարյանը:




Լրահոս