«Յուվենտուս»-ի ու «Ռեալ»-ի մարզիչներն ամփոփում են խաղը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակի  «Ռեալ»-«Յուվենտուս» պատասխան խաղն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ  ընդհանուր հաշվարկով եզրափակիչ դուրս եկավ իտալական ակումբը: Խաղից հետո երկու թիմերի մարզիչները կիսվել են իրենց տպավորություններով:

Կառլո Անչելոտի, «Ռեալ»

Թիմը պայքարեց, մեծ ձգտում դրսևորեց և լավ խաղաց:  Շատ ենք վշտացած այս արդյունքից, բայց պետք է նայել առաջ:  Մեզ մի քիչ չբավականացրեց:  Եթե ինչ-որ բանի համար զղջում եմ, ապա դա կիսաեզրափակիչի առաջին խաղն էր, որում մենք նման չէինք մեզ: Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգային, ապա «Բարսելոնա»-ն ակնհայտ ֆավորիտ է, սակայն եզրափակիչում ամեն ինչ կարող է պատահել»:

Մասիմիլիանո Ալեգրի, «Յուվենտուս»

Բարդ խաղ էր, քանի որ «Ռեալը» շատ ուժեղ է: Իմ թիմը լավ էր պաշտպանվում: Ուենցանք մի շարք պահեր, արժանի էինք հաղթանակի: Մեզ հզոր խաղ է սպասվում «Բարսելոնա»-ի հետ: «Բարսելոնա»-ին հաղթելը բարդ է, բայց մենք պետք է հավատանք մեզ:

 




Լրահոս