Թուրքիան աջակցել է Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին շնորհակալություն է հայտնել Թուրքիայի արտգործնախարարին ՆԱՏՕ-ի ընդլայնմանն աջակցելու համար, հայտնում է «Новости-Грузия»-ն:

Խիդաշելիի խոսքերով՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից նման նախաձեռնությունները բոլորին լավատեսության հույսեր են տալիս:

«Ցանկանում եմ մեծ շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտգործնախարարին: Նա իմ գործընկերն է եղել Ստրասբուրգում խորհրդարանական ասամբլեայում, և ես նրանից առանձնակի շնորհակալ եմ այդ հայտարարության համար: Չափազանց կարևոր եմ համարվում ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից նման նախաձեռնությունը: Սա, բնականաբար, մեզ բոլորիս լավատեսության հույս է տալիս»,- ասել է նա:




Լրահոս