Սենդի փոթորկի զոհերի թիվը հասել է 70-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ավելի քան 10 մարդ զոհվել է ԱՄՆ-ի արևելքում “Սենդի” փոթորկի հետևանքով։ Փոթորկի զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 70-ը։ Հյուսիսային Կարոլինայի ափերին որոտացած փոթորկի պատճառով խորտակվել է Bounty առագաստանավը։ Անձնակազմի 14 անդամները փրկվել են, մեկը՝ զոհվել։ 
Նշենք, որ ավելի վաղ փոթորիկը Հաիթիում խլել է 52 մարդու կյանք։ Իրենց հերթին կուբական ԶԼՄ-ները հայտնում են Ազատության կղզում ևս 11 զոհի մասին։ Բահամյան կղզիներում, Ճամայկայում, Դոմինիկյան Հանրապետությունում և Պուետրո Ռիկոյում զոհվել է մեկական մարդ։ Բացի այդ, Կարիբյան ծովի ջրերում կորել է նավակ 6 զբոսաշրջիկներով Ֆրանսիայից։
Անցած ժամերի ընթացքում “Սենդի” փոթորիկը զգալիորեն թուլացել է, սակայն մասնագետները չեն բացառում, որ այն կարող է նոր թափ առնել։ Ամբողջ արևելյան ափին խախտված է երկաթուղիների աշխատանքը, հետաձգվել է ավելի քան ինը հազար չվերթ։ ըստ փորձագետների՝ փոթորկի հասցրած վնասը կարող է գերազանցել 20 մլրդ դոլարը և անրադառնալ մոտ 50-60 միլիոն ամերիկացու վրա։




Լրահոս