Խեցգետին. բարենպաստ օր է նոր ծանոթությունների համար. մայիսի 17-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ Օրվա մեծ մասն անցնում է բացասական միտումների ազդեցությամբ, կորուստների և լուրջ սխալներ գործելու վտանգ կա: Ինչքան կարևոր են գործերը, որոնցով պատրաստվում եք զբաղվել, այնքան կարևոր է դրանք երեկոյան կողմ ծրագրելը: Օրվա վերջն ավելի հաջող է դասավորվում, քան սկիզբը: Երեկոյան դրական միտումների ազդեցությունն ուժեղանում է:

Ցուլ  Օրվա առաջին կեսն անցնում է հանգիստ և իր հետ կարևոր իրադարձություններ չի բերում: Լավ կլինի նվազեցնել գործնական ակտիվությունը և կենտրոնանալ ընթացիկ խնդիրների լուծման վրա: Ցանկալի չէ ապագայի հետ կապված հարցեր քննարկել կամ պայմանավորվել ինչ-որ մեկի հետ համագործակցության մասին: Օրը հետաքրքիր ծանոթություններ է խոստանում:

Երկվորյակ Ցանկալի չէ մեկնել ուղևորությունների, հատկապես ավագ ազգականների կամ այն մարդկանց հետ, որոնցից կախված է ձեր կարիերայի հետագա զարգացումը: Հարաբերությունները կարող են անհարկի փչանալ:  Հաջողություններն ուղիղ համեմատական են գործադրված ջանքերին, այնպես որ եթե ցանկանում եք կարևոր հաղթանակներ գրանցել, պատրաստ եղեք չարչարվել:

Խեցգետին Բարենպաստ օր է նոր ծանոթությունների համար: Դուք առանց որևէ դժվարության գուշակում եք, թե ով է արժանի ձեր ընկերակցությանը, իսկ ումից արժե հեռու մնալ: Աշխարհիկ միջոցառումների ժամանակ դուք համընդհանուր ուշադրության եք արժանանում ոչ միայն ճաշակով ընտրված հագուստի, այլև անբասիր վարվելակերպի և հումորի զգացումի շնորհիվ:

Առյուծ Ամեն ինչ այնպես չի ընթանում, ինչպես կուզեիք, բայց ձեր լավատեսությունը չեք կորցնում, և հենց այդ պատճառով հասնում եք հաջողությունների, այն էլ` նշանակալի: Շրջապատը հիանում է ձեր կենսուրախությամբ, նախանձում է ձեր էնտուզիազմին, հաժույքով օգնում է ձեզ հետաքրքիր գաղափարների իրագործման ճանապարհին: Գործնական ուղևորությունները հաջող կլինեն:

Կույս Անձնական հարաբերություններում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, բայց առողջ դատողությունը հուշում է ձեզ, թե ինչպես պետք է վարվել` կոնֆլիկտներից խուսափելու և խաղաղություն պահպանելու համար: Դրա առաջին կեսին դուք դեռ պահպանում եք լավ տրամադրությունը և ձգտում եք լուծել առկա խնդիրները, բայց օրվա երկրորդ կեսին դուք նախընտրում եք ակտիվ գործողությունների չդիմել և ապավինել պատահականությանը:

Կշեռք Ցանկալի չէ մտերիմների հետ ապագային առնչվող կարևոր հարցեր քննարկել, կենտրոնացեք ընթացիկ գործերի վրա, այդ դեպքում դուք կկարողանաք խուսափել շատ կոնֆլիկտներից և տարաձայնություններից: Յոգայով զբաղվելը թույլ կտա պահպանել հավասարակշռությունն ու հանգիստը: Օրը դժվար թե նշանավորվի կարևոր իրադարձություններով:

Կարիճ Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր հակված են անգործության, կյանքի նկատմամբ թեթևամիտ վերաբերմունքի, ինչը վհատեցնում է նրանց մտերիմներին, ովքեր գնահատում են այս մարդկանց հուսալիությունն ու պատասխանատվության զգացումը: Նշանակված ժամադրությունը մոռանալու վտանգ կա:

Աղեղնավոր Բարդ օր է, խնդիրներ են առաջանում կյանքի համարյա բոլոր ոլորտներում: Մասնագիտական տեսանկյունից ամենավտանգավորը ղեկավարության և գործընկերների հետ տարաձայնություններն են: Մասնագիտական տարաձայնություններին միանում են էմոցիաները, իսկ դա նշանակում է որ փոխհամաձայնությունը վերականգնելը դժվար կլինի:

Այծեղջյուր Գործերը մի հետաձգեք օրվա երկրորդ կեսի համար, դրական միտումների ազդեցությունը շատ ուժեղ է առավոտյան, աստիճանաբար այն կթուլանա: Օրը հարմար է գործնական բանակցությունների համար, որոնց ընթացքում կարելի է մասնագիտական նախաձեռնողականություն ցուցաբերել` առաջ բերելով սեփական բիզնես-գաղափարները: Կնքված գործարքներն ու խոշոր գնումները հաջող կլինեն:

Ջրհոս Վատ օր չէ նոր ծանոթությունների, գործնական հարաբերություններ սկսելու և նոր աշխատանքի ընդունվելու համար: Անձնական կյանքում դրական փոփոխությունները շատ աննշան կլինեն, բայց հաճելի: Օրը համար է ընտանեկան միջոցառումների և հյուրասիրության համար:

Ձկներ Արժե կենտրոնանալ աշխատանքի վրա, դա կօգնի մոռանալ բացասական ապրումներն ու վախերը, որոնից ոչ մի օգուտ կա: Դու աշխատում եք ջանասիրաբար, ինչը բարենպաստ տպավորություն է թողնում ձեր ղեկավարության վրա: Օրվա կեսին ոչ ֆորմալ միջավայրում կարիերայի և աշխատավարձի բարձրացման հետ կապված հարցերի քննարկման համար բարենպաստ իրադրություն կստեղծվի:

 




Լրահոս