«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացված էլէներգիայի սակագինը բարձրացնելու վերաբերյալ հայտը որքան շատ ենք ուսումնասիրում, այնքան նորանոր փաստեր են ի հայտ գալիս: Առաջիկա մեկ տարում ՀԷՑ-ն, ի թիվս այլ նյութերի, պատրաստվում է նաև ցեմենտ գնել 63 տոննա 215 կիլոգրամ: Պարզվում է՝ ՀԷՑ-ը պատրաստվում է ցեմենտը գնել ոչ ավել, ոչ պակաս կիլոգրամը 57 հազար դրամով:
Այո, նշվածի մեջ ոչ մի թյուրիմացություն չկա: ՀԷՑ-ը ցեմենտի համար պատրաստվում է ծախսել 3 միլիարդ 603 միլիոն 255 հազար դրամ: Սա հենց այն թիվն է, որը ստացվում է մեկ կիլոգրամը 57 հազար դրամով հաշվարկելիս: Ի դեպ, ցեմենտի մեծածախ տոննայի գինը 10 հազար դրամով էժան է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։