
Վերջերս անդրադարձել էինք Կոտայքի մարզի Կապուտան համայնքում երկաթի հանքի շահագործման խնդրին: Հիշեցնենք, որ հանքը գյուղից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա է գտնվում: Կապուտանցիներն արդեն իսկ արտահայտել էին իրենց բողոքը՝ մեկ անգամ բոյկոտելով հանքը շահագործել ցանկացող չինական «Սփայս Սթիլ» ընկերության կողմից հրավիրված հասարակական լսումը:
Հունիսի 11-ին կապուտանցիները հանդիպեցին բնապահպանների հետ, ներկայացրին իրենց կարծիքն ու լսեցին մասնագետների մեկնաբանությունները:
Գյուղում արդեն ընթանում է ստորագրահավաք՝ ընդդեմ հանքավայրի շահագործման, որին միացել են մոտ 400 բնակիչ:
Ի դեպ, բնապահպան Մովսես Մանուկյանից տեղեկացանք, որ հանքավայրի շահագործման հայտ ներկայացրած «Սփայս Սթիլ» ՍՊ ընկերության բաժնետերերն են նաեւ Վարդան Այվազյանի որդին եւ Տիգրան Արզաքանցյանը:
Արեւիկ Հակոբյան