Նոր խմորումների ետևում Ռոբերտ Քոչարյանի «ականջներն» են երևում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին երկու ամիսներին ԲՀԿ-ի շարքերում նոր խմորումներ են ընթանում, որոնց ետեւում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «ականջներն» են երեւում: Քոչարյանը կարծես թե փորձում է ԲՀԿ-ի ներսում իրեն հավատարիմ անձանց թիմ ձեւավորել` իր հետագա քաղաքական ծրագրերն իրագործելու համար: Եւ հիմա ԱԺ ԲՀԿ խմբակցությունում նա 3 պատգամավոր «ունի»՝ Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը եւ Ստեփան Մարգարյանը: Է. Վարդանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, իհարկե, հերքեց ԲՀԿ-ի ներսում Քոչարյանի ենթակայության խումբ ստեղծելու եւ ԲՀԿ տեսակետից տարբերվող քվեարկությունների մասին լուրերը:

«Մինչ քվեարկությունները տարբեր տեսակետ ունենալու դեպքում, մենք այդ մասին հայտնում ենք եւ վերջում՝ քվեարկությունների ժամանակ, առավել ժողովրդավարական սկզբունքներով ենք առաջնորդվում: Բոլորը քվեարկում են այնպես, ինչպես իրենց համոզմամբ ճիշտ է»,- ասաց Վարդանյանը: Նկատենք, որ երբ Գագիկ Ծառուկյանը քաղաքականապես դեռ ողջ էր, Է. Վարդանյանը նույնիսկ չէր համարձակվում այսպես մտածել, իսկ հիմա արտահայտվում է»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս