Որքան են կազմել բնակարանների գները Երևանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականի մայիսին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 15400 գործարք, որոնց քանակը 2015 թվականի ապրիլ ամսվա համեմատ նվազել է 2.0 %-ով, իսկ 2014 թվականի մայիսի համեմատ՝ 14.3 %-ով: Այս մասին Armlur.am-ը տեղեկանում է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրապարակած տվյալներից:

2015 թվականի մայիսին, 2015 թվականի ապրիլի համեմատ, անշարժ գույքի օտարման գործարքների քանակը նվազել է 2.8 %-ով, իսկ 2014 թվականի մայիսի համեմատ՝ 13.8 %-ով: 2015 թվականի մայիսին Երևան քաղաքում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների 64.3 %-ն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Երևան քաղաքում 2015 թվականի մայիսին, 2015 թվականի ապրիլի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 0.6 %-ով, իսկ 2014 թվականի մայիսի համեմատ՝ նվազել 25.6 %-ով:

bnakaran

Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2015 թվականի մայիսին Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1 մ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները 2015 թվականի ապրիլի համեմատ աճել են 0.02%-ով: 2015 թվականի մայիսին մարզերում վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 324 բնակարան, որոնց քանակը, 2015 թվականի ապրիլի համեմատ, նվազել է 5.0 %-ով, իսկ 2014 թվականի մայիսի համեմատ՝ 9.7 %-ով:




Լրահոս