Արտակարգ իրավիճակ Իբիցա-Փարիզ չվերթն իրականացնող ինքնաթիռում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Vueling ավիաընկերության ինքնաթիռում, որը կատարում է Իբիցա-Փարիզ VY8179 չվերթը, արտակարգ իրավիճակ է հայտարարվել: Այս մասին այսօր հայտնում է  Airlive համացանցային պորտալը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Պորտալի տեղեկությունների համաձայն՝ ինքնաթիռն աննշան կերպով փոխել է թռիչքի ուղղություն ու բարձրությունը և այժմ շարժվում է Փարիզի Օռլի օդանավակայանի ուղղությամբ: Այն մասին, թե ինչն է դարձել արտակարգ վիճակի պատճառ, դեռևս չի հաղորդվում:




Լրահոս