Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է ավելի քան 16 հազար անգամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ադրբեջանական զինված ուժերի կողմից 2012 թվականի ընթացքում հրադադարի ռեժիմը խախտվել է ավելի քան 16 հազար անգամ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Ցուցանիշը նախորդ տարիների համեմատ ավելացել է: “Հակառակորդը փորձել է ավելի մեծ լարվածություն տեղծել սահմանային գծում, փորձել է ինչ-որ խնդիրներ լուծել, որոնք չեն հաջողվել”,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը`նկատելով, որ հայկական կողմից իրականացված հակահարվածները եղել են դիպուկ եւ կորուստներ են պատճառել: 2011-ին խախտման դեպքերը 12 հազար 700-ն են եղել, իսկ 2010-ին` 7300:




Լրահոս