Շրջակա միջավայրին 17 մլն-ի վնաս է հասցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բնապահպանական պետական տեսչության կողմից 17.12-21.12.2012թթ ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.36 մլն դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 15 որոշում և հաշվարկվել շուրջ 17.1 մլն դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
 
Ըստ նախարարության տարածած հաղորդագրության, արձանագրվել են հետևյալ խախտումները.
 
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
 
ԲՊՏ բաժինների կողմից ,Սևան ազգային պարկե ՊՈԱԿ–ում իրականացված համատեղ ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 750.000 դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 16.753. 000 դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
 
Լոռու ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 5 գործով կայացվել է 150.000 դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 313.500 դր. ընդհանուր գումարի բնությանը պատճառված վնաս:
 
Սյունիքի ՏԲ կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 10.500 դր. գումարի բնությանը պատճառված վնաս:
 
Վայոց ձորի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի որոշում 50.000 դր. գումարի չափով և հաշվարկվել է 13.500 դր. գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:
 
Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի Վերահսկողության բաժին աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում առգրավվել է 38 հատ սոճենի տեսակի ծառեր:
 
Ջրերի պահպանության ոլորտ
 
Արմավիրի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 150.000 դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի Վերահսկողության բաժին կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում տրվել է հայտնաբերված խախտումների վերացման պարտադիր կատարման հանձնարարական:
 
Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
 
Գեղարքունիքի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 50.000 դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
 
Սյունիքի ՏԲ կողմից 2 տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում կայացվել է 150.000 դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Հողերի պահպանության ոլորտ
 
Արագածոտնի ՏԲ աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 60.000 դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 4.5 մլն դր. գումար:
 




Լրահոս