ՊԱՇՏՈՆԻ ԲԵՐՈՒՄՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել՝ ստանալով քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Բարձրագույն կրթություն ունեցող պաշտոնյաների ու պատգամավորների մոտ յուրահատուկ սովորություն է՝ թեկնածուական կամ դոկտորական ատենախոսություն պաշտպանել ու գիտական աստիճան ստանալ պաշտոնի նշանակվելուց, ասել է թե՝ իշխանական լծակների տիրանալուց հետո: Այդպես ժամանակին դոկտորական ատենախոսություն պաշտպանեց ԿԳ նախկին նախարար Սերգո Երիցյանը, ընդ որում, նախարար աշխատած տարիներին: ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն էլ իր դոկտորական ատենախոսությունը պաշտպանեց, երբ ղեկավարում էր ՀՀ խորհրդարանը: Փաստորեն, Սեյրան Օհանյանն էլ հետ չմնաց նրանցից:




Լրահոս