Ստամբուլում ձերբակալվել և կալանավորվել է ադրբեջանցի ահաբեկիչ Աբդուլլաևը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստամբուլում ձերբակալվել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության անդամակցող ադրբեջանցի Աբդուլլահ Աբդուլլաևը, ով հայտնի է որպես ԻՊ-ի հրահանգիչ Ստամբուլում: Այս մասին տեղեկացնող թուրքական «Radikal» պարբերականը հայտնում է, որ Թուրքիայի ամբողջ տարածքում ահաբեկչական կազմակերպությունների դեմ ոստիկանական հատուկ օպերացիաներ են իրականացվում: Այդ մասին հաղորդում է ermenihaber.am-ը:

Դրանց շրջանակներում Ստամբուլի Չաղլայանի դատարան բերման է ենթարկվել 15 հոգի, որոնցից 10-ը մեղադրվում է «Քուրդիստանի բանվորական» կուսակցության, իսկ 5-ը՝ ԻՊ-ի հետ կապեր ունենալու մեջ: Ստամբուլի քրեական դատարանի որոշմամբ՝ ԻՊ-ի հետ համագործակցության մեջ մեղադրվող վերոնշյալ 5 անձանցից 3-ը կալանավորվել են: Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ կալանավորվածների մեջ է նաև ադրբեջանցի Աբդուլլաևը, ում անվանում են «ԻՊ-ի ստամբուլյան էմիր»:




Լրահոս