Ադրբեջանը Ստերլիգովին ձերբակալելու որոշում կայացրեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Լեռնային Ղարաբաղ տեղափոխված ռուսաստանցի ձեռնարկատեր Գերման Ստերլիգովի նկատմամբ: Ադրբեջանի Նասմինյան շրջանի դատարանը գործարարին ձերբակալելու որոշում է կայացրել:

Նույն հաղորդման համաձայն, Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել «Ստերլիգովի և այլոց նկատմամբ՝ առանց համապատասխան փաստաթղթերի պետական սահմանը ապօրինի հատելու, պետության դեմ ուղղված հրապարակային կոչերի» փաստերով:

Ստերլիգովին կալանավորելու գործում ներգրավվել է Ինտերպոլի ադրբեջանական բյուրոն, որն «իրականացնում է անհրաժեշտ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ»,- հավելում է աղբյուրը:




Լրահոս