Թարմացվում ու նորոգվում է մայրաքաղաքի բակերի գույքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են բակային տարածքների և հանգստի գոտիների գույքի` մանկական խաղերի, նստարանների, մարզագույքի, մետաղական հանգույցների վերանորոգման աշխատանքներ: Դրանք թարմացվում են, անհրաժեշտության դեպքում փոխարինվում նորերով:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում նմանատիպ աշխատանքներ են ծավալվել  Օհանովի 1, Ծերենցի 5, Միքայելյան 3, Բաբաջանյան 55, Իսակովի 42/2, 42/4 շենքերի բակային տարածքներում, ինչպես նաև  «Մալաթիա պուրակում»:




Լրահոս