Իսլամիստներն ընդդեմ ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների նոր ահաբեկչություններ են նախապատրաստում. Պետքարտուղարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ Նահանգները տեղեկություններ ունեն, որոնք վկայում են այն մասին, որ ծայրահեղական խմբավորումները, այդ թվում նաև «Ալ-Քաիդան» ու «Իսլամական պետությունը» ընդդեմ ԱՄՆ քաղաքացիների նոր ահաբեկչություններ են նախապատրաստում, այդ թվում նաև Եվրոպայում: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության  կողմից հրապարակված համաշխարհային ահաբեկչական սպառնալիքի մասին նոր նախազգուշացումում:

Փաստաթղթում հիշատակվում է այն մասին, որ ԱՄՆ ու նրա դաշնակիցները 2014 թ օգոստոս ամսին սկսել են ռազմաօդային օպերացիա Իրաքում ու Սիրիայում ընդդեմ ԻՊ զինյալների: Իսկ այժմ մեծանում է հավանականությունը, որ ընդդեմ Միացյալ Նահանգների, ինչպես նաև կոալիցիայի անդամ երկրների ու արևմտյան երկրների մեծանում է պատասխան հարձակումների հավանականությունը:

ԱՄՆ Պետքարտուղարության կարծիքով` նման հարձակումներ կարող են տեղի ունենալ ողջ աշխարհով, հատկապես Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Եվրոպայում ու Ասիայում:




Լրահոս