«Եթե Վենետիկի հանձնաժողովը խաշից լուծ ընկնի, ուրեմն հայերը խաշ չպիտի՞ ուտեն». «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իրավաբան Վարդան Այվազյանը Սահմանադրության փոփոխության նախագծի նոր՝ ավելացված 8 գլուխներին դեռ չի ծանոթացել ու չի կարող այս պահին կարծիք հայտնել, բայց, այ, Վենետիկի հանձնաժողովի գնահատականները՝ առաջին յոթ գլուխների վերաբերյալ, դուր չեն եկել իրավաբանին։ Մեզ հետ զրույցում նա խստորեն քննադատեց այն դիտողությունները, որոնք հնչեցրել էր Վենետիկի հանձնաժողովն առաջին յոթ գլուխների վերաբերյալ։ Այվազյանի համար անընդունելի է, որ հանձնաժողովը քննադատել է, թե ինչու է մեր Սահմանադրության մեջ ամրագրված, որ ամուսնությունը տեղի է ունենում տղամարդու եւ կնոջ միջեւ։ Հանձնաժողովը գենդերային խտրականություն է նկատել մեր Սահմանադրության մեջ, ինչը, երեւի, այնքան էլ «առաջադիմական եւ եվրոպական արդի միտումներին ու չափանիշներին համապատասխան չէ»։

Այս առումով Վարդան Այվազյանն ասաց․ «Դա բացարձակապես խտրականության հետ կապ չունի, եթե հանձնաժողովը նման տեսակետ է պաշտպանում, էդ վենետիկյան հանձնաժողովին կարելի է միանգամից որակազրկել ու զրոյացնել, որովհետեւ եվրոպական բոլոր երկրներում բնական իրավունքը պահպանվում է, էսօր Շվեյցարիայի Սահմանադրությունը հենց էսպես է սկսվում՝ հանուն ամենազոր Աստծո, Գերմանիայի Սահմանադրության մեջ ասվում է՝ մենք գիտակցում ենք մեր պատասխանատվությունն Աստծո առջեւ։ Աստված համասեռամոլների ընտանիք՝ նման օբյեկտ չի ստեղծել եւ չէր էլ կարող ստեղծել։ Եթե դա թույլ ես տալիս, ուրեմն ցանկացած այլանդակություն էլ քո Սահմանադրությամբ կարող ես թույլ տալ»։ Ըստ նրա, եվրոպական տենդենց կամ չափանիշ որ ասում ենք, մինչեւ հիմա ոչ ոք չի ասել, թե որն է այդ չափանիշը, այդ չափանիշի չափանիշներն էլ չեն սահմանել, որ հասկանանք, թե եվրոպական չափանիշն ինչ է նշանակում։

Այնուհետեւ նա մի օրինակ բերեց․ «Հիմա, ասենք, հանձնաժողովի անդամները եկան մեզ մոտ, խաշ հյուրասիրեցինք, հետո մարսողության հետ խնդիրներ ունեցան, լուծ ընկան, եզրակացություն պետք է տան, որ հայերը խաշ չուտե՞ն սրանից հետո՝ եվրոպական չափանիշներին մեր խաշը չի՞ բռնում»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս