ԻՊ ահաբեկիչները կրկին քրիստոնյաների են գերի վերցրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհակինները սիրիական Հոմս շրջանում գերի են վերցրել մեծաթիվ մարդկանց, այդ թվում` տասնյակ քրիստոնյաների. տեղեկացնում է Itar-tass-ը` հղում անելով Al Arabia հեռուստաընկերությունը:

Դեպքը տեղի է ունեցել Էլ-Քարյաթայն փոքր քաղաքում, որն ահաբեկիչները գրավել էին անցած գիշեր:

Ավելի վաղ իսլամիստները Լիբիայում գերի էին վերցրել երեք քրիստոնյաի: Ապրիլին իսլամիստները ձայնագրություն էին տարածել, որտեղ նկարահանված էր, թե ինչպես են Լիբիայում ղպտի քրիստոնյաներին մահապատժի ենթարկում:




Լրահոս