Ռուս տիեզերագնացը «սելֆի» է արել բաց տիեզերքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս տիեզերագնաց, Միջազգային տիեզերակայանի անձնակազմի անդամ Գենադի Պադալկան իր 10-րդ տիեզերագնացության ժամանակ «սելֆի» է արել բաց տիեզերքում, գրում է Lenta.ru-ն:

Նա «Կոսմոսելֆի» հեշթեգով սելֆին հրապարակել է «Ռոսկոսմոս»-ի թվիթերյան պաշտոնական էջում:

Նշենք, որ Գենադի Պադալկան ռեկորդակիր է բաց տիեզերք դուրս գալու թվով: Ընդհանուր առմամբ, 57-ամյա տիեզերագնացը գտնվել է երկրի ուղեծրում 828 օր: Իր առաջին թռիչքը կատարել է 1998թ.-ին:




Լրահոս