Մնացական Մարտիրոսյանին գործընկերներն ապօրինաբար փրկեցին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ այս տարվա օգոստոսի 6-ին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել էր դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին` Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի` տխրահռչակ Մացոյի նկատմամբ վարույթ հարուցելու պահանջով: Սակայն մի քանի օր անց դիմումը մերժվել է: «Ժողովուրդ»-ը պարզել է, որ մերժման որոշումը եղել է ապօրինի:

Բանն այն է, որ հանձնաժողովի 7 անդամներից 3-ը` Սամվել Թադեւոսյանը, Գագիկ Ավետիսյանը եւ Աշոտ Աբովյանը, չէին կարող որոշման կայացմանը մասնակցել, քանի որ արձակուրդում են եղել: Որոշման կայացմանը կարող էին մասնակցել միայն Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Սլավիկ Թորոսյանը եւ Մխիթար Պապոյանն ու ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նարինե Բարսեղյանը: 7-րդ անդամը` նույն ինքը Մացոն, չէր կարող քննարկմանը մասնակցել, որովհետեւ խնդիրը վերաբերել է իր անձին»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս