Լրագրողին սպանել են իսլամիստներին քննադատելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լրագրության ազատության իրաքյան կազմակերպությունը գրավոր հայտարարություն է տարածել այն մասին, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները գլխին կրակելու միջոցով սպանել են լրագրող Ադիլ Աս-Սաիգին, ով առևանգվել էր ահաբեկչական կազմակերպության հասցեին քննադատություն հնչեցնելու համար:

Ընկերության ներկայացուցիչ Դանյալ Կասիմը հայտնել է, որ զինյալների կողմից սպանված լրագրողի դին փոխանցվել է ընտանիքի անդամներին միայն այն պայմանով, որ հուղարկավորության արարողակարգ չանցկացվի:

Ավելի վաղ ահաբեկչական կազմակերպությունը նախազգուշացմամբ էր հանդես եկել, որ իրադարձությունները «Իսլամական պետության» շահերից դուրս լուսաբանող լրագրողները կպատժվեն:




Լրահոս