Հայ, ադրբեջանցի ու վրացի երիտասարդները կհանդիպեն Մառնեուլիում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 27-29-ին Հայաստանից, Ադրբեջանից ու Վրաստանից երիտասարդները կհանդիպեն Վրաստանի Մառնեուլի քաղաքում կայանալիք One Caucasus 2015 փառատոնի շրջանակներում: Այս մասին, ինչպես հայտնում է sputnik-georgia.ru-ն, հայտնում են փառատոնի կազմակերպիչները:

Ինչպես նշվում է, երաժշտական մասից բացի, փառատոնի շրջանակներում նախատեսված է մշակութակրթական միջոցառումներ Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի գյուղերից երեխաների համար:

Ծրագիրն իրականացվում է Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարության և Մառնեուլի գործադիր իշխանության աջակցությամբ։




Լրահոս