ՌԴ Սարատով քաղաքի գործարաններից մեկում պայթյուն է գրանցվել. կա զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Սարատով քաղաքում պայթյուն է գրանցվել ձեթի վերամշակման գործարանում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով իր աղբյուրներին:

Նախնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս 3-ը տուժել են:

«Եռահարկ շենքի երրորդ հարկում պայթյուն է գրանցվել, նախնական տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է, ևս երեքը՝ տուժել»,- նշել է աղբյուրը:
Պայթյունից հետո գրանցված հրդեհի մակերեսը կազմել է 6 քմ:




Լրահոս